«Դու էլ իմ հողը չես մտնելու». հողային վեճ Արզնի գյուղում 

«Դու էլ իմ հողը չես մտնելու». հողային վեճ Արզնի գյուղում 

Աբովյան քաղաքի բնակիչ, տաքսիստ Ռաֆիկ Քոչարյանն Արզնի գյուղում հողամաս ունի, որը փաստաթղթերով սեփականաշնորհել է 1992 թվականին։ Հողամասի տարածքը կազմում է մոտ 900 քառակուսի մետր։ 

Մոտ 6 ամիս առաջ հարևանությամբ մեկը հողամաս է գնել ու եկել Քոչարյանին ասել, որ «սպուտնիկը ցույց է տվել, որ կողքի հողամասի մի մասը նույնպես իրեն պետք է տրվի»։

Այս իրավիճակում Քոչարյանի այգու հարևանությամբ տեղակայված հողամասի սահմանների հետ կապված նույնպես խնդիր է առաջացել, և «արբանյակի տվյալներով՝ այդ հողատարածքի մի հատվածն էլ պետք է անցնի» հենց Քոչարյանին, սակայն իր հերթին էլ այդ սեփականատերն է դեմ որևէ տարածք զիջել։

«Կողքի տարածքն էլ մեկ ուրիշինն է։ Ինձ հետ ա կռվում. «Դու ո՞նց ես մտնում իմ տարածք», ասում է. «Դու էլ իմ հողը չես մտնելու»», - ասաց Քոչարյանը։

Աբովյանի բնակչի հողատարածքի վերջնամասում նաև տեղակայված է երկու էլեկտրական աշտարակ։ «Հիմա ինձ ուղարկում են երկու վիշկի մեջ։ Ծառերն ինքը պետք է տրակտորով քանդի։ Իրա ամայի հողում ծառ չկա։ 30 տարի անցել է, եկել է, ասում է. «Պիտի քանդեմ»։ 30 տարվա ծառերը վերացնե՞մ։ Օրենքը թույլատրո՞ւմ է վիշկի տակ գնալ», - նշեց նա։

Աբովյանի բնակիչը նշեց, որ այս թեմայով խոսել է Արզնիի գյուղապետի հետ, ով ասել է «Ինձ նախորդած գյուղապետն է վաճառել հողատարածքը»։ Կադաստրի ղեկավարն էլ ասել է, որ «արբանյակն ինչպես ցույց է տալիս, այդպես էլ պետք է լինի։ 

Մինչ այժմ խնդրի լուծումը մնում է օդից կախված։