6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ՃՈ

6-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը ներկայացել է ՃՈ

Մայիսի 3-ին, ժամը 18.30-ին, Երևանի Կոտովսկու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Մայիսի 10-ին, ժամը 15.55-ին, ՃՈ է ներկայացել 32-ամյա վարորդը և տվել բացատրություն, որ երեխային վրաերթի է ենթարկել ինքը՝ իր վարած «Մերսեդես» ավտոմեքենայով։

Քննությունը շարունակվում է։