Հրաբուխ է արթնացել․ կան զոհեր
Հզոր ժայթքմամբ արթնացել է Ինդոնեզիայի Ֆլորես կղզում գտնվող Լեւոտոբի Լակի-Լակի հրաբուխը։ Առնվազն վեց մարդ է զոհվել բնական աղետի հետեւանքով։ Համաձայն տեղի իշխանությունների՝ հրաբխի ժայթքումը սկսվել է նոյեմբերի լույս 4-ի գիշերը։ Հրաբխային մոխրի սյան բարձրությունը հասել է երկու հազար մետրի՝ շրջակայքը պարուրելով ծծմբային վարագույրով։ Ժայթքումն առաջացրել է մասշտաբային հրդեհներ մոտակա բնակավայրերում։ Փրկարար ծառայությունները շարունակում են գնահատեոլ պատճառված վնասի չափը։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ անընդհատ տեղեկություններ են ստացվում, որ տների ավերման ժամանակ մարդիկ են մնացել փլատակների տակ, եւ մահացել։ AFP-ի հաղորդմամբ՝ զոհերի թիվը հասել է 10-ի։ Ավելի քան 10 հազար մարդ է եղել աղետի գոտում։ Տարհանվածների ճշգրիտ թիվը ճշտվում է։
Կարծիքներ