Բացարձակապես անիմաստ է դիմել, հարցեր ուղղել Վովաեվիչին

Բացարձակապես անիմաստ է դիմել, հարցեր ուղղել Վովաեվիչին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

ՈՉՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՔԵՐԹ

Բացարձակապես անիմաստ է դիմել,հարցեր ուղղել վովաեվիչին, նա այլևս ոչինչ է, բառի ամենաբացասական իմաստով։ Սակայն, զարմանալի է, որ դեռևս այդ ոչնչության պաշտպաններ կան, հանձին պատգամավորների, կառավարության, իրավական համակարգի։ Լավ, ձեր ղեկավարը ոչնչություն է, որևէ սրբություն չունեցող, դուք նրա համար ընդամենը օգտագործված և օգտագործվող «մատերիալ» եք և դեռ շարունակում եք օգտագործվե՞լ։ Դուք շարունակու՞մ եք վայելել ձեր կյանքը, արտոնություններն ու պարգևավճարները, գիշերները հանգիստ քնու՞մ եք։Եվ այդ ամենը հազարավոր զոհերի, հայրենիքի կորստի հաշվին։ Այո՛, ոչնչությանը սատարողը, նույնպես ոչնչություն է։