Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազնիվ իշխանավոր. Լևոն Բաղդասարյան

Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազնիվ իշխանավոր. Լևոն Բաղդասարյան

Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, որպես իրավաբան-գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ վերջինիս ընտրվելուն։ Միևնույն ժամանակ կարևորում եմ, որպեսզի քաղաքական իշխանությունը, որը առիթը բաց չի թողնում տարփողելու, որ իշխանության է եկել ժողովրդի քվեով, ժողովրդի հետ ազնիվ լինի։

Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման պատասխանատուներից, իրավամբ, եղել է Գագիկ Ջհանգիրյանը, ով իննսունականներին, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատասխանատվություն էր կրում ազատ, արդար ընտրությունների անցկացման համար։ Իսկ թե որքանով էր ազատ իննսունվեց թե յոթ թվականի նախագահական և ՏԻՄ ընտրությունները, չմեկնաբանեմ։ Ինչ խոսք, իշխանությունն այսօր, իրավամբ, կարիք ունի, պարտավոր է Գագիկ Ջհանգիրյանի նման պրոֆեսիոնալներին տեղ տալու, բայց բացառապես նախկին անօրինականությունների մասին հրապարակային բարձրաձայնելուց, ներողություն խնդրելուց, ինքնամաքրվելուց հետո։

Հայաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ազնիվ իշխանավոր, օրենքի դիկտատուրա, իրավունքի գերակայություն, հակառակ պարագայում իշխանությունը դառնում է ապիկար։

Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն