Կանադան ևս ընդլայնեց հակառուսական պատժամիջոցները

Կանադան ևս ընդլայնեց հակառուսական պատժամիջոցները

Կանադան, հետևելով ԱՄՆ-ին և Եվրամիությանը, ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Սահմանափակումների տակ ընկել են մի շարք պաշտպանական գործարաններ, ծովային նավահանգիստը և Վլադիմիր Պուտինի օգնականը։ Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հայտարարության մեջ։

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում 10 ֆիզիկական անձանց և 153 իրավաբանական անձանց նկատմամբ։ Նշվում է, որ այս պատժամիջոցները կենտրոնացած են արդյունաբերության ոլորտների վրա, որոնք ազդում են Ռուսաստանի կառավարության՝ Ուկրաինա ներխուժումը շարունակելու կարողության վրա։ 

Այս սանկցիաներն ուղղված են նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք աջակցում են ռուսական բանակին ֆինանսական, նյութատեխնիկական ապահովման և պատժամիջոցներից խուսափելու միջոցով: Թվարկված անձանց թվում են Վլադիմիր Պուտինի օգնականը, ինչպես նաև Ռուսաստանում և Կիպրոսում գրանցված մասնավոր և պետական ​​ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաները։