Պարույր Հայրիկյանը իր տունը վաճառում է հողի գնով

Պարույր Հայրիկյանը իր տունը վաճառում է հողի գնով

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վաճառում է Դավթաշենում գտնվող իր տունը՝ նշելով, որ խելոքները կարող են այն գնել ու հետագայում վաճառել պետությանը՝ որպես Հայրիկյանի տուն-թանգարան։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Դավիթաշէնի տունս վաճառում եմ զուտ հողի գնով։ Գնողը յետագայում կարող է մասերի բաժանել եւ վերավաճառելով մեծ եկամուտներ ստանալ, զի եւ տներ կան եւ մեծ այգի ու լողաւազաններ։ Աւելի խելաւքը կարող պետութեանը վաճառել որպէս Հայրիկեանի տուն թանգարան (հո, միւս սերունդն էլ էսպէս ինքնահաւան, տգէտ ու անբարտաւան չի լինելու, եթէ լինի)»,- գրել է Հայրիկյանը։