«Խորապես ցնցված եմ». Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջ մահվան կապակցությամբ

«Խորապես ցնցված եմ». Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջ մահվան կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Բելառուսի գործընկերոջ մահվան կապակցությամբ։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան էջում։

«Խորապես ցնցված եմ Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակեյի մահվան լուրից։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչի հարազատներին ու ընկերներին»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Մակեյը մահացել է նոյեմբերի 26-ին՝ սրտի կաթվածից։ Նա 64 տարեկան էր։ Օրեր առաջ՝ նոյեմբերի 23-ին, Երևանում մասնակցել էր ՀԱՊԿ գագաթնաժողովին։