WhatsApp-ի թույլ կողմերը օգտագործելով կարելի է գաղտնի հետապնդում իրականացնել. մասնագետներ

WhatsApp-ի թույլ կողմերը օգտագործելով կարելի է գաղտնի հետապնդում իրականացնել. մասնագետներ

Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն ունեցողները, որոնք նաեւ WhatsApp մեսենջեր են օգտագործում, մինչեւ 2.21.4.18 տարբերակը, կարող են գաղտնի հետապնդման ենթարկվել։ Այս մասին հայտնում են Сensus IT Security Works-ի մասնագետները։

Բանն այն է, որ Android-ի համար նախատեսված մինչեւ 2.21.4.18 WhatsApp տարբերակի գաղտնի տեղեկությունների փոխանակության համակարգը այնպիսին է, որ թույլ է տալիս ցանցահեններին հեռահար հասանելիություն ձեռք բերել նամակագրությունների հանդեպ, կամ էլ սկսել երկխոսություն՝ խաբեության նպատակով։ Մասնագետները հորդորում են թարմացնել WhatsApp-ը ավելի բարձր կատեգորիայի տարբերակներով։