Քեոփսի բուրգի գլխավոր առեղծվածը կբացահայտվի

Քեոփսի բուրգի գլխավոր առեղծվածը կբացահայտվի

Եգիպտացի հնագետները հայտարարել են, որ եզակի օպերացիա են մտադիր իրականացնել դեկտեմբերի 5-ին, որի նպատակը կլինի բացահայտել Գիզայի Մեծ Բուրգի գլխավոր առեղծվածը։ Գիտնականների խումբը գլխավորելու է Զաքի Խավեսը։ Նրանք բացահայտելու են, թե ուր են տանում բուրգում եղած խորհրդավոր դռները։ The Sun-ի հետ զրույցում Եգիպտոսի Հնությունների նախկին նախարար Զաքի Խավեսը նշել է, որ նախատեսված օպերացիան կարելի է համարել գիտության համար մեծ նշանակություն ունեցող։

Ըստ նրա, Քեոփսի բուրգի քարե դռները վաղուց են հետաքրքրում հնագետներին, եւ դեկտեմբերի 5-ին թերեւս այդ առեղծվածը կբացահայտվի։

Նշենք, որ Խավեսն է եղել այդ դռներն առաջինը հայտնաբերածը։ Ներկայումս նման երեք խորհրդավոր քարե դուռ կա։ Առաջինն ունի երկու պղնձե բռնակներ եւ գտնվում է դեպի երկրորդ սենյակ տանող հարավային մուտքի մոտ։ Նրանից քսանմեկ սանիտմենտրև հեռավորության վրա երկրորդ դուռն է, իսկ երրորդը թունելի հյուսիսային կողմում է, որը նույնպես ունի պղնձե բռնակներ։ Այս դռների հետ կապված մի քանի փոքր հետազոտություն արդեն իրականացվել է եւ ներկայումս գիտնականները մեծ հույսեր են կապում դեկտեմբերի 5-ին իրականացվելիք գիտական օպերացիայի հետ։ 
Հիշեցնենք, որ Մեծ Բուրգը կամ Քեոփսի բուրգը կառուցվել է ՄԹԱ 2570 թվականին, որպես  փարավոն Հուֆուի դամբարան։