Ամուլսարի հետ կապված միասնական կարծիք չկա նաեւ իշխանությունում

Ամուլսարի հետ կապված միասնական կարծիք չկա նաեւ իշխանությունում

Ամուլսարի հանքի վերաբերյալ «Էլարդ» լիբանանյան կազմակերպության եզրակացությունը փոթորկել է համացանցը: Հասարակությունը բաժանվել է 2 բանակի՝ հանքի շահագործմանը դեմ և կողմ բանակների: Մի բան պարզ է, որ փորձաքննությունն ու դրա վրա ծախսված 400 հազար դոլարը լիվ անիմաստ էին, քանի որ նրանք, ովքեր դեմ էին, հիմա էլ են՝ դեմ, նրանք, ովքեր կողմ էին, առաջ էլ էին կողմ: Սակայն, խնդիրն այն է, որ իշխանությունում էլ կարծիքը միասնական չէ: Մանավանդ պատգամավորների շրջանում մեծ թիվ են կազմում նախկին ակտիվիստ-պայքարողները, որոնք այժմ բացահայտ դեմ են արտահայտվում հանքի գործարկմանը, թեև շատ լավ գիտեն կառավարության տեսակետը:

Մենք տեղեկացանք, որ մոտ օրերս այս թեմայով իր դիրքրոշումը կհայտնի նաև վարչապետը: Նա կհիմնավորի, թե ինչու է վերագործարկվելու Ամուլսարի հանքի շահագործումը: Հետաքրքիր է, թե դրանից հետո ինչպես են իրենց պահելու հանքի շահագործմանն արդեն դեմ արտահայտված «իմքայլականները» և ինչ դիրք է բռնելու ոստիկանությունը: