Համաձայն եմ, որ դիմակ չկրելու համար տուգանք սահմանվի 100 հազար դոլար

Համաձայն եմ, որ դիմակ չկրելու համար տուգանք սահմանվի 100 հազար դոլար

Առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դիմակ կրելու անհրաժեշտության մասին խոսք նույնիսկ չի կարող լինել, ծպտուն անգամ հանել չի կարելի, միանշանակ է, որ առանց դիմակ վարակվելու ռիսկը հսկայական է։ Դիմակ կրելը պարտադիր է և ՎԵՐՋ։ Համաձայն եմ, որ չկրելու համար տուգանքը հասնի աստղաբաշխական թվերի, օրինակ 100.000$ :) ԵՎ քանի որ, մեր հասարակության մի ստվար զանգված մշտապես գտնվում է ամենագիտունիկների ստատուսում, հիմնավորեմ։ Բանը նրանում է, որ թյուր կարծիք կա, որը կապված է "օդակաթիլային" տերմինի հետ։ Հասկանալի է, չԷ՞, որ օդ ու կաթիլ բառերից են։ ՍԱԿԱՅՆ, կաթիլներից բացի մարդու խոսելու, նույնիսկ ուղղակի շնչելու ժամանակ օդում իր կողմից տարածվում են աէրոզոլի տիպի նանոմասնիկներ, որոնք աննշան քաշ ունեն և գետնին իջնում են բավական երկար ժամանակում։ ԱՄՆում իրականացված վերջին հետազոտություններով՝ մինչև 14 րոպե փակ տարածքում /առանց քամիների։Ճ/ և ոչ թե 2 մետր հեռավորությամբ, այլ մինչև 4 մետր, իսկ , եթե մարդը գոռում է կամ բարձր է խոսում սկսվում է իսկական դժողք։ Հիմա, բաց տարածքում, նույնիսկ թեթև քամին այդ նանոմասնիկները տարածում են վերև, ներքև, խառը, և շատ ավելի հեռու, քան կարելի է պատկերացնել, պարզագույն և ամենամոտիկ օրինակ՝ դիմացի մայթը։ Իհարկե, անխոս է նաև, որ դիմակը օգտակար է բացառապես ճիշտ կրելու, հանելու և ուտիլիզացիայի դեպքում, սա անվիճելի է։ Հիմա ՁԵՌՆՈՑԻ մասին։ Եթե ենթադրենք, որ մարդիկ ձեռքերը ճիշտ լվանալ գիտեն, և ամենուր կա ձեռքեր լվանալու հնարավորություն, կամ հատուկ միջոցներ, ապա ձեռնոցը կրելը կարող է պարտադիր չլինել։ Բայց 100% վստահ եմ, հայկական տարբերակով ՝ մլյոն տոկոս, որ եզակի մարդիկ են ճիշտ լվանում և մշակում ձեռքերը՝ հատուկ սահմանված հերթականությամբ, տեխնիկայով, ինտենսիվությամբ և տևողությամբ։ Ձեռնոց կրելու պարագայում, դա արդեն պակաս կարևոր է, քանի որ այն ՃԻՇՏ հանելու դեպքում ձեռքերի մաշկը կմնա հարաբերական մաքուր և միևնույն է մշակման կարիք կլինի, իհարկե, բայց արդեն այնտեղ, ուր ձեռք լվանալու կամ մշակելու հնարավորություն կա։ Ընդամենը, ռիսկերի չափի խնդիր է։ Ձեռնոց կրելը, ինչպես և դիմակը նվազեցնում են վարակման ռիսկը։ Վերջում մեկ օրինակ՝ վիրաբուժության մեջ դիմակների և ձեռնոցների կիրառումը անհամեմատելի նվազրել է վերքերի ինֆեկցումը, հետվիրահատական բազմաթիվ բարդությունները։ ինչ է վիրաբույժը ձեռք ճիշտ լվանալ ու "ճիշտ" շնչել չգիտի՞ Ճիշտ հակառակը, մինչև ձեռնոց հագնելը րոպեներ շարունակ ինտենսիվ լվանում և մշակում է ձռքերը և նոր միայն ստերիլ ձեռնոց հագնում։ Իսկ վիրահատության ժամանակ նյարդա-հոգեբանական հսկայակ լարվածությունը բերում է նաև ինտենսիվ շնչառության հենց բաց վերքի անմիջական մոտիկությամբ։ Դիմակը պաշտպանում է, չէ՞։ Հաստատ, Ձեզ էլ է պաշտպանելու։ Ամուր և պաշպանված առողջություն բոլորիս»։