Իրանում կորոնավիրուսից մահվան ընդհանուր դեպքերը գերազանցել են 8000-ը

Իրանում կորոնավիրուսից մահվան ընդհանուր դեպքերը գերազանցել են 8000-ը

Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 3,1 հազար կորոնավիրուսով վարակման նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 161 հազարի սահմանին։ Վերջին քսանչորս ժամվա ընթացքում մահացել է 81 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 8012 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 125 206 մարդ։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը ավելի քան 388 հազար է, առողջացածներինը՝ ավելի քան 3,1 միլիոն։