Կալանավորների միջեւ մրցույթ է հայտարարվելու

Կալանավորների միջեւ մրցույթ է հայտարարվելու

Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան կազմակերպության կողմից իրականացվող «Կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագրով նախատեսվում է 2020 թվականի հունվարից հայտարարել մրցույթ։ Թեմայի վերաբերյալ հոդված կարող են ներկայացնել ինչպես լրագրողները, այնպես էլ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձինք։ 

Ծրագրի ղեկավար Միշա Թադեւոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց․ «Հոդվածների մրցույթների դեպքում կարող են դիմել, ինչպես անկախ ԶԼՄ-ներ, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդիկ, ովքեր իրենց անձական պատմությունները, խնդրները կներկայացնեն, բայց այդ ամեն ինչը պետք է կապեն կրթության հետ, որովհետեւ ծրագիրն է կրթությունն ազատազրկման վայրերում»։

Միշա Թադեւոսյանը նաեւ նշեց, որ մի քանի չափորոշիչներ են լինելու․ «Առաջինն իհարկե թեմայի համապատասխանությունը, նաեւ, թե որքան է բովանդակային եւ խորքային նշված խնդիրը, հետո մենք մի քանի մրցանակ կունենանք, մի հատ առանձին լրագրողների եւ առանձին իրավախախտների համար»։

Հաղթողների համար կունենան մրցանակներ եւ անվանակարգեր․ «Մրցանակը հնարավոր է լինի գումարային, բայց գումարը սիմվոլիկ, փոքրիկ գումար»։