Հարկ եղած դեպքում կօգտագործեն նաեւ միջուկային զենք

Հարկ եղած դեպքում կօգտագործեն նաեւ միջուկային զենք

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Ռուսաստանն ընտրել է իր ուղին եւ հետդարձ լինել չի կարող։ Նա ասել է, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքը նշանակում է, որ Դոնբասյան հանրապետությունների եւ մյուս տարածքների հանրաքվեները տեղի կունենան եւ նրանք կմտնեն ՌԴ կազմի մեջ։

«Ռուսաստանը հայտարարել է, որ իր պաշտպանության համար կարող է օգտագործել ոչ միայն մոբիլիզացիոն հնարավորությունները, այլ նաեւ ցանկացած սպառազինություն, ներառյալ նաեւ՝ ռազմավարական միջուկային զինանոցը»,- գրել է իր տելեգրամյան ալիքում Մեդվեդեւը։

Նա նաեւ ասել է, որ այն գեներալական ուսադիրներով տխմարները, ովքեր սպառնում են Ռուսաստանին, թե կհարվածեն Ղրիմին, թող հիշեն, որ գերձայնային զենքը շատ ավելի արագ կարող է հասնել Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գտնվող ցանկացած թիրախի։