1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում ավելացել է 6,5 հազարով

1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում ավելացել է 6,5 հազարով

Մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 6537-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը մոտ 734 հազար է։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 104 մարդ։ Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 439 մարդ։ Առողջացածների մասով, մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 2960 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 504 հազար մարդ։

.Աշխարհում, հուլիսի 13-ին, կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 13 միլիոնը։ Առողջացածների թիվը մոտ 7,6 միլիոն է, մահացությունների ընդհանուր թիվը՝ մոտ 572 հազար մարդ։