Արաղչին արդյունավետ է որակել Պուտինի հետ բանակցությունները

Արաղչին արդյունավետ է որակել Պուտինի հետ բանակցությունները

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի հետ լավ հանդիպում է ունեցել, քննարկել է գրեթե բոլոր կարևոր հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Աբաս Արաղչին Ռուսաստանի առաջնորդին տեղեկացրել է ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև կայացած բանակցությունների մասին: Նա նաև ՌԴ նախագահին է փոխանցել Ալի Խամենեիի ուղերձը։

Կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական հարցի և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ։

Արաղչին ընդգծել է Իսլամական Հանրապետության վճռականությունը Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերությունները բոլոր մակարդակներում ամրապնդելու և ընդլայնելու հարցում: