ԱՄՆ-ի ճնշումն անցա՞վ. Զելենսկին հրաժարվել է ՆԱՏՕ-ից և համաձայնել ընտրություններին

ԱՄՆ-ի ճնշումն անցա՞վ. Զելենսկին հրաժարվել է ՆԱՏՕ-ից և համաձայնել ընտրություններին

Ուկրաինայի իշխանությունները «համաձայնվել են» երկրում ընտրություններ անցկացնել:

Այս մասին լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում։ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը, ով մասնակցում է Ուկրաինայում հրադադարի շուրջ Մոսկվա-Վաշինգտոն բանակցություններին:

«Դրանք (ընտրությունները) կլինեն։ Այո՛։ Նրանք (ուկրաինական իշխանությունները) համաձայնել են դրան։ Ուկրաինայում ընտրություններ են լինելու», - ասել է Ուիտկոֆը։

Թրամփի հատուկ ներկայացուցիչը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը «մեծապես համաձայնել են, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ»։ 

Ուիտկոֆը նշել է, որ, չնայած դրան, դեռ հնարավոր է քննարկել Ուկրաինային Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի նման պաշտպանության ձևաչափ տրամադրելու հարցը (ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամներից մեկի վրա հարձակումը հավասարազոր է բոլորի վրա հարձակման):

Բացի այդ, պաշտոնյան կիսվել է կողմերի միջև հրադադարի շուրջ բանակցությունների մանրամասներով։ Նրա խոսքով՝ ներկայումս քննարկվում է Սեւ ծովում նավերի վրա կրակելու մորատորիումի հարցը։

Կիևի և Վաշինգտոնի և Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև հաջորդ բանակցությունները տեղի կունենան կիրակի-երկուշաբթի Սաուդյան Արաբիայում։ Կրեմլը հայտարարել է, որ մարտի 24-ին ԱՄՆ ներկայացուցիչների հետ խորհրդակցությունների ժամանակ կքննարկվի Սև ծովում նավագնացության անվտանգությունը։