Ֆրանսիացիներին հանրային տրանսպորտում խորհուրդ են տվել բջջային հեռախոսներից չօգտվել

Ֆրանսիացիներին հանրային տրանսպորտում խորհուրդ են տվել բջջային հեռախոսներից չօգտվել

Ֆրանսիայի բնակիչներին խորհուրդ են տվել հանրային տրանսպորտով երթեւեկության ընթացքում չօգտվռլ բջջային հեռախոսներից, որպեսզի ստիպված չլինեն խոսելու համար հանել դիմակը, որը ռիսկային է համարվում կորոնավիրուսի տարածման տեսակետից։ Այհս մասին հայտնում է Ֆրանսիայի բժշկական ակադեմիան։ Ակադեմիայի մասնագետները կարծում են, որ իշխանությունները բացի հանրային տրանսպորտում դիմակ կրելու կանոնից, պետք է սահմանեն նաեւ հանրային տրանսպորտում բջջային հեռախոսից օգտվելն արգելելու օրենք։