Մոնրեալում ոստիկանը գնդակահարել է դանակով զինված տղամարդու

Մոնրեալում ոստիկանը գնդակահարել է դանակով զինված տղամարդու

Կանադական Մոնրեալում ոստիկանները գնդակահարել են դանակով զինված տղամարդու։ Այս մասին հայտնում է СTV-ն։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ դանակով զինված տղամարդը իրեն պահել է ոչ ադեկվատ։ Դեպքի վայր ժամանած իրավապահներին տեսնելով նա նախ սկսել է ընթանալ նրանց ուղղությամբ, ապա գնացել է այլ մեքենայի ուղղությամբ, որի մեջ վարորդն է եղել միայն, իսկ հետո էլի փոխելով ընթացքը կրկին գնացել է ոստիկանների ուղղությամբ, եւ իրավապահները արդեն անվտանգության նկատառումներից ելնելով նրան չեզոքացրել են։ Տղամարդը ստացած վիրավորումից մահացել է հիվանդանոցում։ Ոստիկանությունում սկսվել է ներքին քննություն։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։