ՀՀ վարչապետի աթոռը զավթածն ու իր տիկինը անդարդ ֆոտոսեսիա էին կազմակերպել․ պատգամավոր

ՀՀ վարչապետի աթոռը զավթածն ու իր տիկինը անդարդ ֆոտոսեսիա էին կազմակերպել․ պատգամավոր

Մի քանի օր է վիճակը խիստ լարված է Սիրայի երկրորդ քաղաքում՝ հայաշատ Հալեպում։

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարական ուժերի դեմ կռվող իսլամիստական ​​խմբավորումների զինյալները նոյեմբերի 30-ին հասել են Հալեպի կենտրոն։

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ գրոհայինները գրավել են քաղաքի առնվազն կեսը, իսկ սիրիական կառավարական զորքերը Հալեպից հեռացել են գրեթե առանց դիմադրության:

Սիրիական բանակը հայտարարություն է տարածել , որտեղ ասվում է, որ «Ահաբեկիչների մեծ թիվը և բազմաթիվ ճակատներում կռիվը դրդեցին մեր զինված ուժերին իրականացնել վերատեղակայման գործողություն՝ ուղղված մեր պաշտպանական գծերի ամրապնդմանը` հարձակումը հետ մղելու, խաղաղ բնակիչների և զինվորների կյանքեր փրկելու և հակահարձակման պատրաստվելու համար»:

Հալեպի շուրջ ստեղծված լարված իրավիճակը մի կողմ դրած, այսօր մեր հանրապետության վարչապետի աթոռը զավթած անձնավորությունը և նրա տիկինը կառավարության շենքում անդարդ ֆոտոսեսիա էին կազմակերպել։ Նաև տեղեկություն տարածվեց, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցները, ինչպես նաև ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել են քաղաքը՝ առանց համայնքին տեղյակ պահելու։

Փաշինյանական իշխանության հրեշավոր ցինիզմն իր ողջ հմայքով․․․

ՔՊ-ական գործիչները շարունակում են զարմացնել իրենց ակնհայտ ատելությամբ հայ ազգի նկատմամբ․․․

Իսկ Հալեպում իրավիճակը շարունակում է մնալ պայթունավտանգ․․․

«Հայաստան» խմբակցության ԱԺ պատգամավոր Մհեր Մելքոնյան