Որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ․ նախազգուշացում
Վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը: ՀՀ կենտրոնաբան բանկը հորդորում է քաղաքացիներին զգոն լինել և որևէ անձի չտրամադրել անձնական, բանկային տվյալներ, մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներով, չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը։ «Զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին»,- նշել են ԿԲ-ից։
Կարծիքներ