Բարձրաստիճան եկեղեցականը քննադատել է Դոնալդ Թրամփին

National Catholic Reporter պարբերականը գրում է, որ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպում է, որ լռի «Ամերիկայի ձայնը», Ֆիլադելֆիայի հունածես կաթոլիկ համայնքի միտրոպոլիտ Բորիս Գուդձյակը հանդես է եկել վերջինիս ուղղված կոշտ քննադատությամբ, հայտարարելով, որ այն, ինչ չկարողացավ անել Խորհրդային Միությունը, ինչի համար կարող էին միայն երազել, ռուսական, իրանական, չինական եւ մյուս բռնապետությունները, դյուրությամբ կարողացավ անել Միացյալ Նահանգների նախագահը։
«Թրամփը հաջողության հասավ այնտեղ, որտեղ ձախողվել էին՝ Բրեժնեւը, Մաոն եւ Խոմեյնին»։ Պարբերականը նկատում է, որ բարձրաստիճան կղերականի քննադատությունն ուղղված ԱՄՆ նախագահին հիշեցնում է պատմության այն դառը դասը, թե ազատության դեմ ներսից գործված դավաճանությունը ավելի ցավոտ է, քան դրսից իրականացված ոտնձգությունը եւ ամերիկացի կաթոլիկների համար կարեւոր է անհատապես որոշել՝ ականջալուր լինելու են միտրոպոլիտ Գուդձյակի ձայնին, թե ոչ։
Կարծիքներ