Եզդիաբնակ գյուղի բնակիչները «մերժել» են Ռուստամ Բաքոյանի թեկնածուին

Եզդիաբնակ գյուղի բնակիչները «մերժել» են Ռուստամ Բաքոյանի թեկնածուին

Թալինի ենթաշրջանի եզդիաբնակ գյուղերը «մերժեցին» ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին եւ Թլիկի համայնքապետի նրա թեկնածու Սլավիկ Սալոյանին։ Թլիկ համայնքում ՔՊ-ն հավաքել է ձայների 15 տոկոսը։

Նշենք, որ եզդիաբնակ գյուղերը առանձնացրել են մեկ համայնքում, իսկ Թալինի շրջանի մնացած 29 գյուղերը միավորվել են Թալին անվանումով մեկ այլ համայնքում։

Չնայած դրան՝ Սափեյանների ՔՊ-ական մենիշխանության հաստատմանը պակասում է ավագանու 1 անդամի ձայն։ ՔՊ համայնքապետի թեկնածու Տավրոս Սափեյանը ստացել է ձայների 46.63 տոկոսը (5037)։