Անձրևի պատճառով են ձգձգվում փոսալցումները․ Նոր Հաճնի աշխատակազմի քարտուղար

Անձրևի պատճառով են ձգձգվում փոսալցումները․ Նոր Հաճնի աշխատակազմի քարտուղար

Երեկ «Հրապարակ» էր զանգահարել Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի բնակիչներից մեկն ու ասել, որ տեղի ասֆալտային փոսալցումները շատ դանդաղ են կատարվում, և մեքենաների համար դժվարանցանելի են ճանապարհները։

Այս խնդրով «Հրապարակը» կապ հաստատեց համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արման Սմբատյանի հետ։

«Ասֆալտապատումը կատարվում է համաձայն գրաֆիկի։ Եղանակային պայմանները մի քիչ դժվարացնում են մեր գործերը, անձրևի պատճառով են ձգձգվում։ Բայց երեկ ահագին էլի փոսալցումներ են կատարել։ Մի քիչ նորմալ եղանակ է եղել, արդեն լցրել են», - ասաց Արման Սմբատյանը։