«Հայրենիքի» ջոկատում Վանեցյանի որդին է, կուսակցության վարչության անդամներ

«Հայրենիքի» ջոկատում Վանեցյանի որդին է, կուսակցության վարչության անդամներ

«Հայրենիք» կուսակցությունն օրեր առաջ կապ է հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության հետ եւ պատրաստակամություն հայտնել կամավորական ջոկատ տանել առաջնագիծ։ Մեր տեղեկություններով, կուսակցության կամավորները որոշակի զինվորական պատրաստություն են անցել այս օրերին եւ առաջին հերթափոխը՝ 100 կամավորով արդեն պատրաստ է մեկնելու Արցախ։

Այսօր կուսակցության ֆեյսբուքյան էջում լուսանկար էր տեղադրված, որտեղ մենք նկատեցինք, որ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողքին են նաեւ իր ավագ որդին, կուսակցության վարչության անդամներ Արսեն Բաբայանը, Խաչիկ Գալստյանը, բժիշկ Գեւորգ Գրիգորյանը։ Իսկ հիմնական կազմը նախկին ԱԱԾ աշխատակիցներ են, սպեցնազի ծառայողներ, որոնք հիմնականում համակարգից ազատվել են Վանեցյանի հրաժարականից հետո եւ եկել համախմբվել են նրա շուրջը։