Եթե անհրաժեշտություն եղավ, Վազգեն Մանուկյանին կհրավիրեն ոստիկանություն` բացատրության (տեսանյութ)

Եթե անհրաժեշտություն եղավ, Վազգեն Մանուկյանին կհրավիրեն ոստիկանություն` բացատրության (տեսանյութ)

Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են պատրաստվում անել Վազգեն Մանուկյանի այն հայտարարության առնչությամբ, որ եթե սահմանդրական ճանապարհով Փաշինյանին չկարողանան հեռացնել, կդիմեն ապստամբության, որը ենթադրում է պետական շենքեր գրավելը: Ֆիդանյանն ասաց, որ բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրենց կողմից կիրականացվեն` չմանրամասնելով, թե ինչ:

Կհրավիրվի՞ Վազգեն Մանուկանը ոստիկանություն՝ բացատրության, փոխոստիկանապետն ասաց. «Դա ընթացքում կերևա, եթե դրա անհրաժեշտությունը եղավ, իհարկե»:

Նա նաև հավելեց, որ եթե իրենք տեսնեն ռիսկեր սահմանդրական կարգի տապալման, միանշանակ անհրաժեշտ գործողություններ կձեռնարկեն:

Մանրամասն` տեսանյութում