Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ ավելի քան մեկ ամիս է պաշտոնեական կեղծիք հոդվածով քրեական գործ էր հարուցված։ Նրան պաշտպանելու պատրաստակամություն էր հայտնել 100 փաստաբան։ Այս ակցիայից հետո աղմուկը հետզհետե մարեց և հիմա, առհասարակ, լռություն է։ Նրա պաշտպանությունը համակարգող փաստաբաններից Երվանդ Վարոսյանից (մյուս երկուսը Լուսինե Սահակյանն ու  Գեորգի Մելիքյանըն ) տեղեկացանք, որ լռություն է, քանի որ այս 1,5 ամսում որևէ բան չի կատարվել, որևէ քննչական գործողություն չի կատարվել։ Հարցին, թե ինչո՞ւ Վարոսյանն առաջարկեց հարցնել ոչ թե իրեն, այլ վարույթն իրականացնող մարմնին։

 «Իր հետ կապված որևէ քննչական, որևէ դատավարական գործողություն չի իրականացվել»,-արձանագրեց Վարոսյանը։ Հարցին, թե կարո՞ղ էին առերեսումների հետ կապված գործողություններ լինել, նա ասաց՝ չեմ կարծում։ Ինչպեսև՝ չի կարծում, որ Դավիթ Գրիգորյանի դեմ վկաներ կարող են լինել։  « Բնականաբար, չի կարող լինել մի բանի վկա, որը գոյություն չունի»,-ասաց նա։
Հարցին, թե ինչու է նման բան արվում, այսինքն, ինչու են դատավորին այսպես «սառեցված» թողնում, փաստաբանն ասաց․«Ցուցադրաբար պատժում են իրենց չուզած որոշում կայացնելու համար, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ»։
Ամեն դեպքում, Վարոսյանն ասում է, որ կախված նախաքննական մարմնի գործություններից իրենք էլ իրենց մարտավարությունը կիրականացնեն։