Հայ մարզիկներին հրավիրել են օկուպացված Ստեփանակերտ

Հայ մարզիկներին հրավիրել են օկուպացված Ստեփանակերտ

Հայաստանը դեռ տեղեկատվություն չի տրամադրել ԱՊՀ երկրների III խաղերին մասնակցելու մասին, որոնք կազմակերպվելու են Ադրբեջանում։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Baku City Circuit շահագործող ընկերության անվտանգության ու գործառնությունների ղեկավար Այգուլ Աղաեւան, հաղորդում են այդ երկրի ԶԼՄ-ները:

«Յուրաքանչյուր միջազգային միջոցառման կանոնների համաձայն՝ կան հրավիրված երկրներ, մենք մեր հրավերներն ուղարկում ենք տարբեր երկրներին»,- ասել է նա։

ԱՊՀ III խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը Գյանջայում, Եվլախում, Մինգեչևիրում, Գաբալայում, Շեքիում, Գոյգոլում և օկուպացված Ստեփանակերտում։

Նախատեսվում է մրցումներ կազմակերպել 23 մարզաձեւերում։