Ռուսները նոր տարածքներ են գրավում

Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել ԼԺՀ–ի Նովոեգորովկա և ԴԺՀ-ի Շևչենկո բնակավայրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Բացի այդ, նրանք ԴԺՀ–ի Իվանովկա, Յամպոլ և Սևերսկ բնակավայրերի շրջանում հարված են հասցրել ուկրաինական երեք բրիգադների կենդանի ուժին և տեխնիկային։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Կարծիքներ