Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ

Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մենամարտել իրար դեմ

Ղրղզստանցի մարզիկները հրաժարվել են մեկմեկու դեմ մենամարտել Թբիլիսիում տեղի ունեցած հունա-հռոմեական ըմբշամարտի միջազգային մրցաշարի ընթացքում։

Այս մասին հայտնում է «Sputnik Кыргызстан»-ը։ Մինչեւ 66 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում Քանիբեկ Ժոլչուբեկովը պետք է մենամարտեր Ժոլաման Շարշենբեկովի դեմ։ Շարշենբեկովը սակայն խնդրել է հաղթանակը շնորհել Ժոլչունբեկովին ասելով, որ ինքն իր ազգակցի դեմ չի պայքարի։