Լայնածավալ վարժանքներ՝ Իրանում. ԱՄՆ-ն «շունչը պահած» սպասում է

Լայնածավալ վարժանքներ՝ Իրանում. ԱՄՆ-ն «շունչը պահած» սպասում է

Իրանը սկսել է հրթիռային ստորաբաժանումների մարտավարական տեղակայումը և լայնամասշտաբ զորավարժությունները։

Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Պաշտոնական Թեհրանն այս քայլին դիմեց ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի և Ֆուադ Շուքրի սպանությունների համար վրեժ լուծելու համար, նշում է պարբերականը։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը դիտարկում է նաև «Հզբոլլահ»-ի մասնակցությամբ հնարավոր հարձակմանը հակազդելու միջոցներ։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ապա նա որոշել է F-22 կործանիչներ և հատուկ ավիացիոն խմբեր ուղարկել տարածաշրջան, եթե իրավիճակը սրվի։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ ներկայումս գաղտնի ուղիներով որոշվում է Իսրայելի վրա Իրանի հարձակման ամսաթիվը։