Երկու Կորեաների սահմանին կրակոցներ են. ի՞նչ է հայտնի

Երկու Կորեաների սահմանին կրակոցներ են. ի՞նչ է հայտնի

Հյուսիսային Կորեայի զինվորները կրկին կարճ ժամանակով հատել են միջկորեական ցամաքային սահմանը, որից հետո հարավկորեացի զինվորականները նախազգուշական կրակ են բացել, գրում է Yonhap-ը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ ծառայությանը։

Նշվում է, որ սա հյուսիսկորեացի զինվորականների կողմից սահմանի խախտման երրորդ դեպքն է մեկ ամսվա ընթացքում։

Ըստ հրամանատարության՝ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 20-ին։ 

Նշվում է, որ ԿԺԴՀ բանակի զինվորները նախազգուշական կրակոցներից հետո ետ են վերադարձել իրենց հատվածը:

Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ սահմանը, ամենայն հավանականությամբ, պատահաբար է հատվել:

Նմանատիպ միջադեպեր տեղի են ունեցել հունիսի 9-ին և 18-ին։ Երկու դեպքում էլ մոտ 20–30 հյուսիսկորեացի զինվորներ հատել են սահմանը, ապա վերադարձել իրենց կողմը՝ բարձրախոսով նախազգուշացումից և կրակոցներից հետո։ Հարավկորեացի զինվորականների կարծիքով, ԿԺԴՀ-ի զինվորականները սահմանը հատել են ոչ միտումնավոր։