Սրանց բերեցինք, որ հներից հետ բերեն բյուջեն լցնեն, մեզնից են պոկում

Սրանց բերեցինք, որ հներից հետ բերեն բյուջեն լցնեն, մեզնից են պոկում

Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող առեւտրականները քայլերթով հասել են Ազգային ժողովի դիմաց, բողոքի ակցիան շարունակում են այստեղ։

Նշենք, որ նրանք դժգոհում են մաքսային նոր կանոնակարգումներից, պահանջում են, որպեսզի մնա նույն կանոնակարգումը։

Ազգային ժողովի դիմաց այս պահին գրեթե կանգնելու տեղ չկա, այստեղ են նաև «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչները, որոնք պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ներկա է նաև Դավիթ Խաժակյանը։

Առևտրականները պնդում են ՝ չեն դադարեցնելու ակցիան մինչեւ իրենց դրական պատասխան չտան։

«Սրանց բերեցինք, որ հներից հետ բերեն բյուջեն լցնեն, մեզնից են պոկում, չի լինելու։
Սրանց համար էդքան քայլեցինք, որ էսօր քթներիցս բերե՞ն, նենց չի եսիմ ինչ էինք առնում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։