Ջերմուկի ճոպանուղին գտնվում է վերանորոգման փուլում

Ջերմուկի ճոպանուղին գտնվում է վերանորոգման փուլում

Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։  

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև  ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր»։