«Չմոռանանք, Թրամփն էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ». թուրք վերլուծաբան

«Չմոռանանք, Թրամփն էր պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ». թուրք վերլուծաբան

Թուրքական ընդդիմադիր «T24»  լրատվամիջոցի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում  Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերնագրով հոդված է հրապարակել։

Հոդվածում հեղինակը վերլուծում է, թե Թրամփի ընտրվելու դեպքում ինչպես կդասավորվեն Թուրքիայի հարաբերություններն Ռուսաստանի ու Չինաստանի հետ, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:

Ըստ հեղինակի՝ չպետք է մոռանալ, որ Թրամփն առևտրային պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Թուրքիան դեռևս մեծ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ ալյումինի և պողպատի արտահանման հարցում:

«Սրանք այն սահմանափակումներն են, որոնք դրվել էին Թրամփի օրոք: Եթե Թրամփն ավելի խիստ ըթնացք բռնի, ապա համաշխարհային առևտուրը և Չինաստանի հարցը կտուժի, և Թուրքիայի համար կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ»,- նշել է հեղինակը։

Մյուս կողմից էլ  նշվում է, որ այս պայմաններում չպետք է ակնկալել, որ Թուրքիան կդառնա ամերիկյան վարչակազմի նետերի թիրախը։

«Քանի որ Թրամփն անձամբ հակված է ավելի սերտ և չափավոր երկկողմ հարաբերություններ պահպանել Պուտինի նման ավտորիտար առաջնորդների հետ, թուրք-ռուսական հարաբերությունները չեն դառնա որպես հիմնական խնդիր»,- եզրափակել է վերլուծաբանը։