«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կտրվել է գործից եւ «կորել» է

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը կտրվել է գործից եւ «կորել» է

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը տեւական ժամանակ է, ինչ ավագանու նիստերին չի մասնակցում։ Այս պահին էլ նրա պարտականությունները կատարում է խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Սուրեն Էրամջյանը նշեց, որ իր բացակայությունը կապված է անձնական հարցերի հետ եւ պետք չէ այդտեղ քաղաքական դրդապատճառներ տեսնել։

Հարցին, թե ինչքա՞ն ժամանակ է այսպես շարունակելու եւ բացառո՞ւմ է, որ մանդատը վայր դնի, պատասխանեց, որ առաջիկայում պարզ կլինի։ Նա նաեւ չբացառեց մանդատը վայր դնելը։