Բաղրամյանը փակելն էլ է ապստամբություն. Վանեցյան (տեսանյութ)

Բաղրամյանը փակելն էլ է ապստամբություն. Վանեցյան (տեսանյութ)

Բաղրամյան պողոտայում քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել` քննարկելու միայն նրա հրաժարականի հարցը: Այլ հարց չեն ցանկանում քննարկել:

Ինչ վերաբերում է Վազգեն Մանուկյանի հայտարարած ապստաբմությանը, թե արդյոք սա հակասահմանադրական ճանապարհ չէ, Վանեցյանն ասաց, որ ապստամբությունը, եթե դիտարկում ենք քաղաքական տեսանկյունից, ապա այն քաղաքական գործընթաց է, եթե դրան չեն հետևում հակասահմանադրական գործողություններ: Ըստ նրա` այսօր Բաղրամյան պողոտան փակելն էլ է ապստամբության մի տեսակ:

Մանրամասն` տեսանյութում