Հայտնի են միասնական քննությունների օրերը

Հայտնի են միասնական քննությունների օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով՝ հաստատվել են 2022 թվականի միասնական քննությունների օրերը: Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

7.06.2022 թ. - «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», 10.06.2022 թ. - «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն»), 
14.06.2022 թ. - «Հայոց լեզու և հայ գրականություն»,
17.06.2022 թ. - «Մաթեմատիկա»,
21.06.2022 թ. - «Հայոց պատմություն», «Ֆիզիկա»,
24.06.2022 թ. - «Քիմիա», «Ռուսաց լեզու»:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ