Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից, որտեղ գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ն։

Ավելի վաղ հայտնել ենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, բավարարել է Ծառուկյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Գրավի չափ է սահմանվել 100 մլն դրամը, որի՝ դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցվելուց հետո Ծառուկյանն ազատ է արձակվել։