Թուրքիան երկու անգամ փրկել է Հանիեին. նրան զգուշացրել են ծրագրվող մահափորձի մասին
Հայտնի է դարձել, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT) Ստամբուլում և Դոհայում վերջին մի քանի տարիների ընթացքում երկու մահափորձ է կանխել ՀԱՄԱՍ-ի նախկին առաջնորդ Իսմայիլ Հանիեի դեմ:
Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրները։
Նշվում է, որ MİT-ը նաև Հանիեին նախքան Իրան այցելելը նախազգուշացրել է ծրագրված մահափորձի մասին:
Ըստ հրապարակման, Հանիեն և «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան հրավիրվել են Իրան նույն անվտանգության արձանագրության շրջանակներում, սակայն վերջինս ավելի ուշ հանվել է ցուցակից։
Թեհրան կատարած այցից առաջ MİT-ը նախազգուշացրել է Հանիեին բջջային կապից և ինտերնետից օգտվելիս նախազգուշական միջոցների մասին։
Թուրքական անվտանգության աղբյուրները հայտնել են, որ ամբողջ գործընթացը ուշադրությամբ վերահսկվել է, և Իրանի հետ միջադեպի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը շարունակվում է։
Կարծիքներ