Կառավարություն չունենք, ունենք մարդկանց խումբ, որոնք փորձում են փրկել իրենց աթոռը. Մամիջանյան
Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել մեր ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետեւ թե բերման ենթարկող ոստիկանները, թե բաժանմունքի ոստիկանները, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք՝ ինչի համար ենք մենք բերման ենթարկվում։
Այս մասին, քիչ առաջ Ոստիկանության կենտրոնի բաժանմունքի դիմաց լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ նրանք առավոտյան բերման էին ենթարկվել կառավարության շենքի մոտից՝ Փաշինյանի համար դեղերով ակցիա կազմակերպելու համար։
«Փորձեցին ներկայացնել, որ դա անձը պարզելու համար էր, որն անհեթեթություն է, որովհետեւ մենք պատրաստ էինք ներկայանալ։ Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրադային էր։ Դա ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ։ Ես ուզում եմ իրեն եւ իր կողմնակիցներին զգուշացնել, որ օրենքով սահմանված եւ թույլատրված բոլոր լծակները օգտագործվելու են, որպեսզի մեր երկրում անցնցում ունենանք ոչ դավաճանական, ազգանպաստ աշխատող կառավարություն։ Մենք Կառավարություն չունենք, ունենք մարդկանց խումբ, որոնք փորձում են փրկել իրենց աթոռը»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Կարծիքներ