Որ ալիքը միացնում ես, երգում ու պարում են․ էդ ինչներիդ վրա եք ուրախանում, մտավորականներ

Որ ալիքը միացնում ես, երգում ու պարում են․ էդ ինչներիդ վրա եք ուրախանում, մտավորականներ

Մի օր զինվոր է զոհվում, մի օր ոստիկան, մի օր քաղաքացի։ Լավ, մինչև երբ են այս մարդիկ մորթվելու։ Օրական մեկը ոտքի վրա մահանում է, մենք էլ արդեն չգիտեքն՝ ապում ենք, չենք ապրում, հաշմանդամ ենք, թե հաշմանդամ չենք։ Մենք արդեն չենք հասկանում՝ ինչ է կատարվում։

Այս մասին քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց տարեց մի տղամարդ։ Նշենք, որ ակցիան նախաձեռնել են «Համախմբում» շարժման ներկայացուցիչները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջով։

«Որ հեռուստատեսությունը միացնում ես, երգում են ու պարում։ Մտավորականներ եք, էս երկիրը ձերը չի, հա՞։ Էդ ու՞մ եք ձեռք առնում։ Պարեք ու երգեք էն ժամանակ, երբ որ դրա ժամանակը գա, բայց հիմա նորից եմ հարց տալիս՝ էդ ինչի համար եք պարում։ Նենց վիճակ է հիմա, որ չեմ հասկանում ապրում ենք, թե չէ։ Որ մենք էլ մեռանք, էլ ձեր վիճակը ի՞նչ է լինելու»,- հավելեց նա։