Իր շողքից վախեցածը էլի պաշտպանվում է․․․

Իր շողքից վախեցածը էլի պաշտպանվում է․․․

Երբեմն վկայությունը, փաստը այն արդյունքը չունի, ինչքան ճիշտ ժամանակին արված նկարը։ Նման խոսուն նկար է տեղադրվածը։ Փաշինյանը նման է  «քուչի կռվում ծեծված տղու» , ով փորձում է ցուցմունք տալ  ծեծողի մասին։ Բայց նա գիտի նաև, որ ցուցմունք տալուց հետո, «էլի են ծեծելու» ։ Փորձում է այնպիսի ստեր ասել, որ իր տված ցուցմունքն ու կերած ծեծը անօգուտ չանցնի։ Գոնե մարդիկ հավատան նրան ու այս անգամ բոլորը միասին չսկսեն այդ գործընթացը։ Ինքը արդեն տեսնում  է, որ օրեցօր նվազում է իր հեքիաթ լսողների թիվը և սարսափում է դրանից։ Դեմքին դաջված այդ սարսափը վկայում է, որ ինքը ոչ միայն վախենում է  արտաքին աշխարհի իր ծեծողներերից, այլ առավել քան սարսափում է ներսից։ Ինքը փորձում է  մարդ գտնել, որ իր կատարածը գցի նրա վրա։ Դա ներսից պաշտպանվելու և արտաքին ծեծողների կամքը կատարելու լավագույն տարբերակն է։ Մնում է միայն, որ ներսում՝ Հայաստանում իրեն հավատան, ու ինքը մինչև վերջ  իրագործի դժոխային ծրագիրը։ 

Այս անգամ ևս, ինչպես միշտ, նրա թիրախը Սերժ Սարգսյանն է։ Պետք է բնական գտնել, որ իր շողքից վախեցածի միակ գործը պաշտպանվելն է։ Ասում է, որ 44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր: Այս կերպ է բացատում, թե ինչու իր նման «ժողովրդավարական իշխանությունը» չկարողացավ խուսափել պատերազմից։ Իր նման եմ ասում, որովհետև դա իր սեփական  իշխանությունն է։ 

Մի պարզ բացատրություն եմ ուզում տալ, որ «վախեցած մարդը» չկարողանա մոլորեցնել ժողովրդին ու քառօրյան չփորձի անգամ երազում համեմատել հայ ժողովրդի գլխին բերած իր աղետի հետ։ Արցախյան առաջին պատերազմից հետո կամ հայկական բանակի հաղթանակներից հետո թշնամին երբևէ ռազմական մեծամասշտաբ գործողություն չի իրականացրել։ Պատճառը եթե չբացատրեմ էլ,  պարզ է։ Թշնամու հետախուզությունը պարզել է, որ իրենք չեն կարող հաղթել Հայկական բանակին։ Եթե հակառակը մտածեին, բնական է, տասնյակ տարիների ընթացքում կգրոհեին։ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը, որը Նիկոլի կոկորդին կանգնել է, ընդամենը «ռազվեդկա է եղել» , ու թշնամին համոզվել է, որ հնարավոր չէ իր պլանները իրագործել։ Լռվել ու ծրագիր է կազմել այլ տերությունների հետ՝  Նիկոլին բերել, ու ամեն ինչ իր միջոցով հանձնել։ Նիկոլը նրանց համար նորություն լինել չէր կարող, վաղուց իրենց «ծառայում էր»։ Դրա համարժեք բառը չասեմ։  Դա հո ես չեմ ասում։ Արևմուտքը մի կողմ դրած, Ադրբեջանն էլ ասել է, որ ինքը Նիկոլին բերողներից ու աջակցողներից է։ Հրապարակած ֆինանսական միջոցների մասին չխոսեմ ու նմանատիպ շատ բաներ։ Թավշյա հեղափոխության նպատակը մեր բանակը ու ժողովրդին  թուլացնելն ու թշնամու ծրագիրը իրագործելն է եղել։ Եթե առաջ չէիք հավատում, գոնե այսօր ձեր տեսածին հավատու՞մ եք։ Արցախը հանձնել, Հայաստանն էլ մաս- մաս երախ է տալիս։