Որքան մարդ է մահացել ամառվա տապից Ֆրանսիայում

Որքան մարդ է մահացել ամառվա տապից Ֆրանսիայում

Այս տարվա ամառային ուժգին շոգերը Ֆրանսիայում դարձել են 1500 մարդու մահվան պատճառ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Առողջապահության նախարար Անյես Բյուզեն։ Նշենք, որ հատկապես կրիտիկական էին շոգերը Ֆրանսիայում այս տարվա հուլիսին, երբ հիսուն քաղաքներում աննախադեպ բարձր ջերմային ֆոն էր։ Ըստ նախարար Բյուզենի, շոգի պատճառով հիմնականում մահացությունները գրանցվել են հենց հուլիս ամսին։ Մահացածների կեսը եղել են 75 տարեկանից բարձր։ Սակայն եղել են նույնիսկ չափազանց երիտասարդներ, ովքեր չեն դիմացել եղանակային անոմալիային։