Փաշինյանը օգնականի գործուղումը դեպի Սյունիք հետաձգել է

Փաշինյանը օգնականի գործուղումը դեպի Սյունիք հետաձգել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է տորագրել ,որում փոփոխություն է կատարել իր 2021 թվականի հունվարի 21-ի որոշման մեջ։ Այդ որոշմամբ իր խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին Փաշինյանը ապրիլի 23-ին պատրաստվում էր գործուղել Սյունիք՝ «աշխատանքային հանդիպումների» նպատակով, և ապրիլի 16-ին Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որում այդ գործուղումը հետաձգել է մինչև մայիսի 24։

Հիշեցնենք, որ կալանավանցի Ռոբերտ Ղուկասյանին Փաշինյանը խորհրդական էր նշանակել Կալանավանի փորձը այլ համայնքներ ևս տանելու համար․

«Որպես օրվա ամփոփում. Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը եւ կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,- գրել էր Փաշինյանը Ղուկասյանի նշանակման վերաբերյալ։