Վայոց Ձորի նախկին մարզպետն ու իր հարևանները կրկին հավաքվել էին շենքի բակում

Վայոց Ձորի նախկին մարզպետն ու իր հարևանները կրկին հավաքվել էին շենքի բակում

Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը բնԱկվում է Ծարավ աղբյուր 55/5 հասցեում, շենքի մի քանի բնակիչների հետ նորից հավաքվել էին շենքի բակում։ «Հրապարակը» օրեր առաջ անդրադարձել էր այս խնդրին։ Նախկին մարզպետի և իր կողմնակիցների՝ հարևանների վեճը կապված է իրենց շենքի դիմաց սեփական տներ կառուցող սեփականատերերի հետ։

Բանն այն է, որ քոթեջների կոյուղագծերը պետք է միացվեն Ծարավ աղբյուր 55/5-ի կոյուղագծին, ինչին շենքի բնակիչները դեմ են։  

Եթե նախորդ անգամ բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի արդյուքում կոյուղագծի միացման շինարարական աշխատանքները դադարեցվել էին, ապա այսօր դրանք վերսկսվել են։ Շենքի դիմաց հավաքվել էին նաև մի քանի ոստիկաններ, որոնք, սակայն ,չպատասխանեցին մեր հարցերին, միայն նշեցին, որ իրենք եկել են հասարակական կարգը պահելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։