Հորդորում ենք ուսանողներին վերադառնալ լսարան և վերսկսել դասերը

Հորդորում ենք ուսանողներին վերադառնալ լսարան և վերսկսել դասերը

«Հորդորում ենք ուսանողներին վերադառնալ լսարան և վերսկսել դասերը։ Հորդորում ենք , առաջարկում ենք, ոչ թե պահանջում ենք , որովհետև դրա իրավունքը չունենք։ Ակնկալում ենք, որ նախարարությունը կամ լիազորված մարմինը առաջիկա օրերի ընթացքում հանդիպում կկազմակերպի, որին կմասնակցեն շահագրգիռ բոլոր կողմերը։ Ակնկալում ենք, որ այդ քննարկմանը անպայման պետք է մասնակցի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետներից մի շարք դասախոսներ քիչ առաջ մեկօրյա գործադուլ են հայտարարելել՝ ԿԳՄՍ նախարարության և շահագրգիռ բոլոր կողմերի միջև հանդիպում կազմակերպելու ակնկալիքով։

Գործադուլ հայտարարած ԵՊՀ դասախոսների հայտարարության տեքստային տարբերակը ստորև՝