Հատուկ ցուցադրություն, որին ներկա կլինի նաև «Նուբայի սիրտը»`Թոմ Քաթինան

Հատուկ ցուցադրություն, որին ներկա կլինի նաև «Նուբայի սիրտը»`Թոմ Քաթինան

«Բարեփոխելով աշխարհը» խորագիրը կրող հեռուստահաղորդումների եւ կինոյի փառատոնը կմեկնարկի Քենեթ Քարլսոնի «Նուբայի սիրտը» ֆիլմով: Հոկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում նախատեսվող ցուցադրությանն իրենց մասնակցությունը կբերեն ֆիլմի գլխավոր հերոս, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, 2017 թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան եւ ֆիլմի ռեժիսոր Քենեթ Կարլսոնը։

«Նուբայի սիրտը» պատմություն է ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինայի մասին, ով անձնուրաց ծառայում է Սուդանի` պատերազմից ավիրված Նուբա լեռներում բնակվող մոռացված մարդկանց կարիքներին։ Լիամետրաժ վավերագրական ֆիլմը բառացիորեն ոգեշնչել է շարժում, որը միտված է փրկել կյանքեր։ Այն նաեւ հավաքել է գրեթե 600,000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, որից ամբողջ 100%-ն ուղղվել է բժշկական պարագաների ձեռքբերման, անձնակազմի ուսուցման եւ Սուդանի հարավում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի այլ կարեւորագույն կարիքների հոգման համար։