Մոսկվայում կկայանա Հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի նիստ

Մոսկվայում կկայանա Հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի նիստ

Հայկական պատվիրակությունը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կմեկնի Մոսկվա հոկտեմբերի քսանին։ Այցը կտեւի երկու օր։

«Спутник-Армения»-ի փոխանցմամբ, թեեւ պաշտոնապես չի նշվում այցի նպատակը, սակայն իրականում հայկական պատվիրակությունը մեկնելու է Մոսկվա՝ Հայաստանի,Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործող եռակողմ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար, որին նախագահում են երեք երկրների փոխվարչապետները։

Հանձնաժողովի աշխատանքները դադարեցվել էին սահմանային իրավիճակի սրացմամբ պայմանավորված, սակայն եռակողմ ֆորմատով հանդիպումները արդեն վերսկսվել են։